Հայաստանը Ռոսպոտրեբնադզորից կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստ-համակարգեր է ստացել։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ թեստ-համակարգերն ուղարկվել են միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակներում՝ այդ վարակի տարածմանը հակազդելու գործում որպես օգնություն բարեկամ երկրներին: Սա առաջին դեպքը չէ։