Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վլադիվոստոկի հայ համայնքին փաստորեն դուր է գալիս սեփական հայրենիքը դավաճանած ու կործանող կերպարի դիմավորելը: Դրա համար էին ծափահարությունները: ՌԴ-ին, տարածաշրջանի և արևմուտքի երկրներին լրիվ ձեռնտու է, որ այս փուլում Հայաստանի ղեկավարը լինի դավաճան, կախյալ ու ստորաքարշ վիճակում: Դա արտաքին քաղաքականություն է, մի կերպ կարելի է հասկանալ: Դրա համար էլ գտել են Նիկոլին և 2018թ. խոշոր ուժերով բերել իշխանությա