Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշեց Նալբանդյան 128 հասցեում գտնվող N6 ուսումնական մասնաշենքի 2-րդ հարկից 275 քմ մակերեսով տարածքը հետ վերցնել «Հայաստանում բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ-ից եւ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին: