168.am-ը գրում. Էկոնոմիկայի նախարարությունը, որը պատասխանատու է նաև գյուղատնտեսության զարգացման համար, թվում է, թե պետք է մտածեր առաջին հերթին գյուղացուն օգնելու և օժանդակելու, ծախսերը հնարավորինս կրճատելու ու ֆինանսական բեռը թեթևացնելու մասին։ Բայց հակառակ ուղղությամբ է գնում. նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել պետտուրքի մասին օրենքում և վճարովի դարձնել սերմերի ու տնկանյութերի հավաստագրումը, այն էլ՝ բազային տուրքի 5-ապատիկի չափով...