Սեպտեմբերի 3-ին Բելգիայի Մեխելեն քաղաքի «Անի» միության «Հայ տան» հրապարակում միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձին։ Միջոցառմանը ներկա էին Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի խորհրդական, Արցախի հարցերով պատասխանատու Իրինա Բեգլարյանը, դեսպանատան խորհրդական Գևորգ Ղազարյանը, Բելգիայի հոգևոր հովիվ Հայր սուրբ Զատիկ Ավետիքյանը, Մեխելենի հոգևոր հովիվ Արմեն քահանա Մելքոնյանը և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։