Սեպտեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» վարչական շենքի հիմնօրհնեքի արարողությունը։ Վարչական շենքը կառուցվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Տեր և Տիկին Վաչե և Թամար Մանուկյանների սրտաբուխ հանձնառությամբ և ազնիվ նվիրատվությամբ։ Հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։