Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում: ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցն այս տուրում ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն էր: Պարտիայի 43-րդ քայլում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Տուրի մյուս պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի: