2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագիրը այժմ գտնվում է իր վերջին՝ 3-րդ փուլում։ Այս մասին տեղեկանում ենք «Լույս» տեղեկատվական հարթակի տելեգրամյան ալիքից։ Վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը շուրջ 420 մլն ՀՀ դրամ է, որից այս պահին արդեն կատարվել է 276 մլն դրամի աշխատանք: