«Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ»․ Փաշինյանը խաբել է․ մաս 85․ «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիայի դեմ պայքարն իր կառավարության հիմնական առաքելությունը հռչակած Նիկոլ Փաշինյանի օրոք անգամ կոռուպցիան դեռ շարունակում է տեղի ունենալ իշխանությունում: Ինչպես ասում էր Փաշինյանը. «Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքին»։ Նրան, փաստորեն, գրավել է «բավականին հաճելի, գրավիչ, երբեմն՝ գայթակղող արտաքինը»։ 2020 թվականի օգոստոսի 13-ին կառավարության նիստում գործադիրը չզեկուցվող հարցերից մեկով թույլատրել է վարչապետի աշխատակազմին փոփոխություն կատարել «Անտարես»-ի հետ դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 26-ին 21 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագրում եւ ծառայությունների մատուցման վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն