Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի սկզբի համեմատ ցածր է մնում 7 սանտիմետրով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 60 սանտիմետր նիշի դիմաց։