2022 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 171 երեխա, որից 109-ը տղա են, 62-ը՝ աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 171 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի, 27-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 85-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: