Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է դեսպանի իր գործունեությունն ու այսօր հեռացել Մոսկվայից։ Այս մասին նշվել է դեսպանության տարածած հայտարարությունում։ «Դեսպան Սալիվանը նշանակվել էր 2019 թ. դեկտեմբերին եւ այդ պաշտոնում աշխատել մոտ երեք տարի։ Ջոն Սալիվանը կավարտի նաև քառասնամյա կարիերան պետական ծառայությունում, որի ընթացքում աշխատել է ԱՄՆ հինգ նախագահների օրոք, ներառյալ՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, ղեկավար պաշտոններ է զբաղեցրել արդարադատության, պաշտպանության եւ առեւտրի նախարարություններում։