Ես կարծում եմ ընդդիմությունը պետք է գնա շատ վճռական քայլերի, անգամ՝ օրինախախտ քայլերի. պիտի գնա ապստամբության։ Սա միակ ճանապարհն է, որը կա՛մ կտանի կործանման, կա՛մ կփրկի։ Այլ ճանապարհ մենք այսօր չունենք։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ընթացքում AntiFake.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։