Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 1-ին, ժամը 23.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 35-ամյա Արման Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է Արագածոտնի մարզի պրոբացիայի ծառայություն: