Բուենոս Այրեսում մահափորձ են կատարել Արգենտինայի փոխնախագահ Կրիստինա Կիրշների դեմ. նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ՝ կողմնակիցների հետ Կիրշների հանդիպման ժամանակ: Մահափորձի պահը արձանագրած տեսագրությունում երևում է, որ տղամարդն ատրճանակը ուղղել է փոխնախագահի դեմքին, բայց չի կրակել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, որոնց վկայակոչում է The Guardian-ը, կրակոցը կարող էր չստացվել: