Պետական նախարար Արտակ Բեգլարյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 2-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Սիրելի՜ հայրենակիցներ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում, Այսօր մեր պետական տոնացուցի կարևորագույն տոնն է, ազգային իղձի իրականացման վճռորոշ քայլի մարմնացումը: 1991թ. Այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: