2 մարդ սպանած, մի քանիսին դանակահարած և փախուստի դիմած արզականցին կրկին հանցագործություն է կատարել

article-image

Ոստիկանությունը շարունակում է որոնել օրեր առաջ հանրապետությունը 2 սպանությամբ ցնցած, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա Զորիկ Մելքոնյանին։ Վերջինս հերթական հանցագործությունն է կատարել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը։ Կոտայքի բաժին է դիմում Կոտայքի մարզի բնակիչ, 50-ամյա Ա. Շ․-ն և հայտնում, որ նույն օրը՝ ժամը 04։00-04։30-ն ընկած ժամանակահատվածում, Զ. Մելքոնյանը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի «Ռան Օյլ» բենզալցակայանում մոտեցել է իրեն և, իր մոտ ունենալով դանակ, ցույց տալով, որ ինքը դանակով է, պահանջել է գումար և սննդամթերք, որից հետո սննդամթերքն ու ծխախոտը վերցնելով՝ հեռացել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն