Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի – Կուրղինյան փողոցների խաչմերուկում: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության: