«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իր վարչապետության չորս տարիներին Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղական մակարդակում է մանիպուլացրել հասարակությանը, այլ նաեւ ասել ստեր, որոնք հերքվել են, օրինակ, ՌԴ-ի կողմից։ Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազատություն ռադիոկայանի եթերում ասել էր, թե Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ են մնացել նաեւ ռուս խաղաղապահները: