«Հրապարակ օրաթերթը» գրում է. «Կառավարությանն առընթեր տեսչական մարմինների ղեկավարները գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ամիսներ շարունակ տեսչականի ղեկավարների դեմ դոսյեներ են հավաքում, քանզի մեծ մասը ՔՊ-ականներ չեն, եւ նրանց աշխատանքից դժգոհություններ կան։ Ասում են, որ առաջիկայում սպասվում է ոմանց պաշտոնանկությունը, այդ թվում՝ 2019-ից վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի։