Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում. «Հրապարակ»

article-image

«Հրապարակ օրաթերթը» գրում է. «Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Եթե մինչ այս հանդիպում էր հասարակական տարբեր խմբերի հետ, արվեստագետներին պարգեւներ հանձնում, հիմա մտել է օրենսդրական դաշտ եւ փորձում է լիարժեք օգտագործել «Սուրմալուի» թեման: Նա օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ՝ հրավառությունների սահմանափակման մասին։ Օգոստոսի 31-ին գիտության, կրթության եւ այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը աշխատանքային քննարկում է անցկացրել հրավառությունների կազմակերպման եւ արգելման թեմայով: «Հարցին վերստին անդրադառնալու պատճառը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ցավալի իրողությունն է»,- ասել է Գաբրիելյանը՝ նշելով, որ դեռ 1,5-2 տարի առաջ կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն համավարակը, պատերազմն ու խորհրդարանի լուծարումը խանգարել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն