Այսօր սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի օրը: Թերևս ավելորդ է նշել, թե այն որքան կարևոր օր է մեր հանրության կյանքում: Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 1-ին հազարավոր երեխաներ իրենց առաջին քայլերն են կատարում դեպի ուսումնական հաստատություն, իսկ հազարավոր ուսանողներ առաջին քայլերն են կատարում դեպի ավելի հասուն կյանք: Կրթված և զարգացում ապրող սերունդը յուրաքանչյուր հասարակության կարևորագույն հատվածն է: Կրթված սերունդն է, որ կարող է նպաստել երկրի զարգացմանը և ապագայում իր վրա պատասխանատվություն վերցնել` երկրի կյանքում դրական և բեկումնային փոփոխություններ իրականացնելու համատեքստում: Դա այն շարժիչն է, որը երկիրը մղում է առաջ: Իհարկե, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ կրթական ոլորտը գտնվում է հուսալի ձեռքերում: Հակառակ դեպքում, երբ կրթական ոլորտը գտնվում է դիլետանտների և հանցավոր ապաշնորհների ձեռքում, առնվազն մշուշոտ է լինելու տվյալ երկրի ապագան: