Երեկ՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20–ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ: