Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում երկուշաբթի օրը ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն` Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է նախագահի պաշտոնում՝ հավաքելով 80.08 % ձայն։ Լուկաշենկոն ընտրվում է երկրի նախագահի պաշտոնում 6-րդ անգամ անընդմեջ՝ սկսած 1994 թվականից։