ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ «նախագահը» չի ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչ տարբերություն Ալիևի ու Խաչատուրյանի միջև․ Հայաստանի Հանրապետության նախագահին օգոստոսի 8-ին ուղարկած պաշտոնական գրությանս պատասխանը ստացել եմ այսօր՝ օգոստոսի 31-ին։ Նախկին ՀՀՇ-ական դաշնակահար-նախագահը համարում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա և ՀՐԱԺԱՐՎՈւՄ Է ԸՆԴՈւՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈւՆՔԸ։ Եթե հարցն Ալիևին ուղղեի, նույն պատասխանն էի ստանալու։ Ուրեմն էլ ի՞նչ տարբերություն իր ու Փաշինյանի կառուցողական ընկեր Ալիևի միջև։