Օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի հարևանությամբ, «ЗИЛ 131» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք, հայտնում է shamshyan.com-ը։