Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ Մաազա»-ն տուգանվել է անբարեխիղճ մրցակցության եւ հանրությանը մոլորեցնելու համար

article-image

Որոշ շշալցված չգազավորված խմելու ջրեր, որոնց վրա մակնշված է «աղբյուրի ջուր» կամ «բնական խմելու ջուր», իրականում աղբյուրի ջուր չեն եւ չեն համապատասխանում՝ որպես աղբյուր ջուր, սահմանված տեխնիկական պահանջներին։ Այս մասին գրում է Aravot.am-ը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» եւ «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը։ Հանձնաժողովը 12 սուբյեկտի նկատմամբ հարուցել է վարույթներ՝ տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսեւորմամբ։ Վարույթի ընթացքում պարզվել է, որ 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել եւ իրացրել են «աղբյուրի ջուր» կամ «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր, որոնք չեն հանդիսանում «աղբյուրի ջուր» կամ «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում կամ արտադրության որեւէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն