Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանն ու Արևմուտքը պայքարում են Հայաստանը թուրքերին ծախելու իրավունքի համար։ ԵՄ-ի ղեկավարության հետ Նիկոլի եւ Ալիեւի հանդիպումը զայրացրել է Ռուսաստանին, քանի որ դրանով Շառլ Միշելը կրկին փորձ է անում մտնել այնտեղ, որտեղ Մոսկվայի կարծիքով իր հարեմն է, եւ հարաբերություններ է հաստատում իր հարճերի հետ։ Քանի որ վաղուց արդեն Կրեմլը կորցրել է իր կրեատիվությունը, ապա նրա հակաքայլերն էլ կլինեն նույնը․ թերեւս Երեւանում նա փողոց կհանի իր ընդդիմությանը, ինչը Նիկոլին հնարավորություն կտա հրաժարվել բրյուսելյան որոշ պայմանավորվածություններից, իսկ Ալիեւի համար ռուս խաղաղապահները կդանդաղեցնեն Արցախը հանձնելու տեմպը, ինչի շնորհիվ Բաքվից (իրականում՝ Անկարայից) նրանք նոր զիջումներ կպոկեն նավթա-գազատարերում ռուսական քվոտաների, կամ տարբեր այլ առեւտրական գործարքների տեսքով։ Մոսկվայի գործողությունների մյուս տարբերակը կլինի այն, որ ինքը արագացնի Հայաստանը ծախելու պրոցեսը, քանի Արեւմուտքը խրված է իր բյուրոկրատիայի մեջ։