2022 թվականի սեպտեմների 1-ին նախնական տվյալներով դպրոց կհաճախեն մոտ 40 հազար առաջին դասարանցիներ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նշեցին, որ այս տարի դպրոցներում առաջին դասարան կհաճախեն 2016 թվակին ծնված երեխաները, ըստ որի ակնկալվում է, որ առաջին դասարանցիների նախնական թիվը կլինի մոտ 40 հազար: Նախարարությունից հավելեցին, որ վերջնական թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին, երբ դպրոցները ավարտած կլինեն էլեկտրոնային համակարգում վերջնական տվյալների մուտքագրումը: