ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են կապկի ծաղկից տառապող մարդու առաջին մահվան մասին: Այս մասին հայտնել են տեղի առողջապահության վարչությունից: Վարչության տվյալներով՝ մահացածը թուլացած իմունային համակարգով տարեց բնակիչ էր, Հարիս շրջանի Հյուսթոն քաղաքից։