Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման կարևորությունը: Այս մասին ասված է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի արած մամուլի հայտարարությունում: «Ինչպես պայմանավորվել էինք մայիսին մեր վերջին հանդիպմանը, ես այսօր հյուրընկալել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Սա մեր չորրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մեր քննարկումները կենտրոնացած էին Հարավային Կովկասի վերջին զարգացումների և ԵՄ-ի ու 2 երկրների հարաբերությունների ուղղությամբ»,-նշել է Միշելը: