Պաշտպանության նախարարության կողմից շրջանառության մեջ դրած նախագիծը, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո` հսկայական քննադատությունների է արժանացել: Անշուշտ այն իրապես սկանդալային նախագիծ է, որի հիմքում ընկած է Զինված ուժերի կամ բանակի նկատմամբ հասարակության շրջանում ապալեգիտիմացման փաշինյանական քաղաքականությունը: