ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի 39-ամյա բնակչի կողմից համագյուղացու սպանության բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։