Դեռևս 2018թ. մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի թեկնածու Փաշինյանը հայտարարում էր՝ «միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական, և հնարավոր է՝ նաև սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են»: