«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է կայանալ Թեհրանում՝ մինչև 2022 թվականի ավարտը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին․ գրում է @SputnikArmenia-ն։ Ավելի վաղ Բաքվի և Անկարայի բարձրագույն ղեկավարությունը հայտարարել էր, որ այն կանցկացվի Թուրքիայում։