Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Նորաշենում. 2 անձ հիվանդանոցում է

article-image

Օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության են ընդունվել 25-ամյա և 24-ամյա երկու երիտասարդ: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 20.00-ի սահմաններում Նորաշեն գյուղի դաշտերում վիճաբանություն-ծեծկռտուք է եղել հիվանդանոց տեղափոխվածների և նույն գյուղի բնակիչ երեք երիտասարդների միջև, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը դանակահարել է հիվանդանոց տեղափոխվածներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն