Հայաստանում օգոստոսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 2124 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 434398-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ շաբաթում կատարվել է 6131 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3184464 է: