Երեկ՝ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա: