Ոչ մի ատրակցիոն շահագործման չի ենթարկվի առանց համապատասխան փորձաքննության դրական եզրակացության: Փորձաքննության ընթացքում ստուգվում են ատրակցիոնի անվտանգության բոլոր հանգույցները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանը՝ նշելով, որ, եթե տրվում է բացասական եզրակացություն, ապա դա ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղ արգելում են ատրակցիոնի շահագործումը՝ մինչև չունենան դրական եզրակացություն: