Կապիկի ծաղիկի դեպքերի թիվն աշխարհում գերազանցում է 46 հազարը

article-image

Աշխարհի ավելի քան 90 երկիր, որտեղ կապիկի ծաղիկը համարվում է ոչ էնդեմիկ, հայտնել է հիվանդության դեպքերի գրանցման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ողջ աշխարհում կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցում է 46 հազար 300-ը։ Երկրներ, ինչպիսիք են Կուբան, Էկվադորը, Հնդկաստանը, Բրազիլիան, հայտնել են մահվան առաջին դեպքերի մասին։ Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդություն է, որի ախտանշանները նման են մարդու ծաղիկ վիրուսային հիվանդության ախտանշաններին, սակայն ի տարբերություն վերջինիս՝ կապիկի ծաղիկ հիվանդության ընթացքն ավելի թեթև է ընթանում: Հիվանդության ախտանիշներն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն, ուժեղ արտահայտված ցան, որը կարող է անհարմար ու ցավոտ լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն