Վարչապետի որոշմամբ, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը եւ ՊԵԿ-ի միջազգային համագործակցության վարչության պետ Հարություն Ազգալդյանը օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 3-ը կգործուղվեն Ինդոնեզիայի Հանրապետություն (Բալի)՝ «Աջակցություն վերականգնմանը՝ հարկային թափանցիկության բարձրացման միջոցով» բարձր մակարդակի հանդիպմանը մասնակցելու նպատակով: