Վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն՝ Վճռաբեկ դտարանի վարչական պալատի նախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի առարկություններն ընդունելու մասին ԲԴԽ որոշումը։ Ռուզաննա Հակոբյանը 2015թ փետրվարի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, 2018թ հոկտեմբերի 4-ին՝ նշանակվել էր նույն պակատի նախագահ՝ վեց տարի ժամկետով։ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններից հետո Վճռաբեկ դատարանում քաղաքացիական և վարչական պալատներն առանձնացվել են, ավելացել է հակակոռուպցիոն պալատը։