ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը անվտանգային լրջագույն մարտահրավերների են դիմագրավում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային լարվածությունն ամեն պահի լի են նոր, անկանխատեսելի սպառնալիքներով, երկրի անվտանգությունն ամրապնդելու, ՀՀ Զինված ուժերը վերակազմավորելու, համակարգային բարեփոխումներ իրականացնելու, Հայոց բանակի և հայ ժողովրդի մարտական ոգին վերականգնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթական նախաձեռնությամբ փոշիացնել եղած ներուժը։