Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը փոքր քայլերով բնականոն կյանքի է վերադառնում։ Գյուղ վերադարձած խրամորթցիներն առայժմ միայն տնամերձ հողատարածքներն են կարողանում մշակել։ Ցորենի բերքի մեծ մասն էլ այս տարի երաշտից ու կարկուտից փչացել է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։