Կենսաթոշակառուները և նպաստառուները այսօր 1900 դրամով որևէ բանի չեն կարող հասնել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: Պատգամավորը հիշեցրեց, որ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր մինչև 100 հազար դրամով բարձրացնել կենսաթոշակները և նպաստները: «Իշխանությունները այդ 1900 դրամը կսարքեն մատի փաթաթան: Իմ գործընկերները ամիսներ առաջ են բարձրացրել այդ հարցը, օրենսդրական նախագծերով են հանդես եկել, որ մարդիկ կարողանային իրենց նվազագույն կարիքները բարելավել»,- ասաց նա։