Pegasus կիբերզենքը ստեղծած իսրայելական NSO Group-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Շալև Հուլիոն հրաժարական է տվել։ Այս մասին կիրակի օրը՝ օգոստոսի 21-ին , NSO Group-ը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է ընկերության պաշտոնական կայքում։ Ըստ NSO Group-ի՝ երկար տարիներ ղեկավարած տնօրենը ազատվում է պաշտոնից ընկերության ներքին վերակազմավորման շրջանակներում։