ՀՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի 2022թ․ օգոստոսի 23–ի խորհրդանշական նիստը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին Հռչակագրով Հայ Ժողովուրդը իր հազարամյա պատմության ընթացքում եվս մեկ անգամ հռչակեց իր անկոտրում կամքը՝ – կառուցել ժամանակի պահանջներին համահունչ ժողովրդավարական պետություն և զարգացնել Սփյուռքի կառույցների հետ արդյունավետ համագործակցություն, – իրականացնել յուրաքանչյուր անհատի՝ սեփական հողի վրա անվտանգ, արժանապատիվ, հոգևոր և նյութական բարգավաճման կայուն երաշխիքներով արարելու` դարերի խորքից եկող մեր նախնիների երազանքը, – դառնալ համաշխարհային հանրութան լիիրավ անդամ և շարունակել համամարդկային քաղաքակրթության զարգացման գործում սեփական ներդրումն ունենալու` դարերի խորքից եկող մեր նախնիների առաքելությունը: