Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը պարտությունը կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը: