«Կանեփ-կակաչ-2022» համալիր միջոցառման շրջանակում ակտիվ պայքար են ծավալել ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, ինչի արդյունքում օգոստոսի 22-ին խուզարկություն է կատարվել Գետաշեն գյուղի մի բնակչի տանը, տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում: