ՖիզԳորոդոկում քաղաքացիներ են բերման ենթարկվել։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է «Ֆիզգորոդոկ Երեւան» ֆեյսբուքյան էջում։ «Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։ Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։